Բանակցային գործընթացի շարունակությունը ինքնին ստատուս քվոյի փոփոխության տարր է. քաղաքագետ


21:00 , 19 հունվար, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպման ֆոնին կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի՝  այսօր տարածած հայտարարությունը, այլև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հանդիպման նախօրեին տարածած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում հանդիպումներին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Պարզ է, որ բանակցային գործընթացը շարունակելու համար առնվազն անհրաժեշտ է ոչ միայն նվազեցնել լարվածությունը, այլ նաև կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Պետք է ոչ միայն նվազեցնել շփման գծի լարվածությունը, այլ նաև մեխանիզմներ գտնել հրադադարի խախտման դեպքերը ներկայացնելու համար։ Պետք է նաև հասնել պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մշտադիտարկման գործընթացներին, ինչի մասին հայկական կողմն անընդհատ բարձրաձայնել է, սակայն ադրբեջանական կողմի պատճառով դեռսև իրականացնել չի հաջողվել»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Մարկարովի խոսքով, պարզ է, որ բանակցային գործընթացի շարունակությունը ինքնին ստատուս քվոյի փոփոխության տարր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։