Despacito-ի հեղինակ Daddy Yankee-ն նոր սինգլ է թողարկել


00:00 , 20 հունվար, 2018

Պուերտոռիկացի երգիչ և երաժշական պրոդյուսեր Ռամոն Լուիս Այալա Ռոդրիգեսը, ով առավել հայտնի է որպես Daddy Yankee, թողակել է նոր սինգլ՝ Dura անվանումով։

Ներկայում Daddy Yankee-ն ունի 9 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ El Disco Duro-ն, թողարկվել է 2017 թվականին։ Ենթադրաբար նոր սինգլը կներառվի կատարողի նոր ալբոմում։

Որոշ քննադատների կանխատեսումներով՝ այդ թրեքը կարող է շատ հանրահայտ դառնալ։ Երեկ հրապարակված տեսահոլովակն արդեն դիտվել է ավելի քան 1.5 մլն անգամ։