Ամբողջ աշխարհի անշարժ գույքը գնահատվել է 200 տրիլիոն դոլար


20:00 , 19 հունվար, 2018
Ամբողջ աշխարհի անշարժ գույքը գնահատվում է 200 տրիլիոն դոլար։ Այս մասին ասվում է բրիտանական Savills կազմակերպության հետազոտության մեջ։ Հաշվետվության համաձայն՝ աշխարհի անշարժ գույքի ավելի քան 70%-ը՝ գնային արտահայտությամբ, տեղաբաշխված է տասը երկրում՝ Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Իտալիա և Ռուսաստան։