Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը


12:40 , 19 հունվար, 2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն ուղերձում նշել է.

«Խորապես ցնցված եմ  Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում  կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը  փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին,  իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»: