«Իրավունք». Ընդդիմադիր Եղիշե Պետրոսյանը գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում


10:40 , 19 հունվար, 2018
««Իրավունք»-ի աչքից չվրիպեց, որ երեկ գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
 
Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե.Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ քաղաքական տեսակետներով, ընդ որում՝ հանդես գալով ամենաընդդիմադիր դիրքերից: ՊՊԾ գունդը գրավողներին արդարացնող և իշխանություններին անխնա քննադատող Պետրոսյանը կառավարությունում մնաց մոտ կես ժամ: Իսկ դրանից հետո անցավ գործի՝ օգնելով աշխատակիցներից մեկին կառավարության շենքի լույսերը փոխել ու նորոգել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: