«Բանանց»-ի կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում Բելառուսական ակումբում


06:00 , 19 հունվար, 2018
operativ.am-ը գրում է

Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը գտնվում է Բելառուսում:

23-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում բելառուսական «Գորոդեայում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այլ մանրամասներ ակումբի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում:

Նշենք, որ Պողոսյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես է եկել «Փյունիկում», «Շիրակում» և «Բանանցում»: