Նրանց թաքնված ազատությունը. Իրանի կանայք դեմ են դուրս գալիս համակարգին և հրաժարվում հիջաբից


03:30 , 19 հունվար, 2018

Մարինկա Մասեուսը հոլանդացի լուսանկարիչ է, ով ստեղծել է «Իմ թաքնված ազատությունը» ծրագիրը:

Դա անվախ իրանցի կանանց շարժումն է, որոնք պայքարում են ազատություն ստանալու համար: Իրանում բազմահազար կանայք ուղղակի ատում են հիջաբը: Ամեն օր այնտեղ կանայք դեմ են դուրս գալիս այդ օրենքին՝ տաբատներ հագնելով, վառ գույնի հագուկապով, առանց հիջաբի: Շատերը, ցավոք սրտի, ստանում են պատիժ դրա համար: