Մանկությունն ամենաերջանիկ ու անհոգ հատվածն է, որ ունենում ենք կյանքում: Կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն հաշտվում մեծանալու իրականության հետ: Տարիներն ընթանում են, իսկ նրանք դեռ երեխա են մնում: Այդ մարդիկ սովորաբար ունենում են այս նշանները: Դա կոչվում է ինֆանտիլիզմ:
Մանուկ ժամանակ մայրիկը ճաշ էր պատրաստում, հայրիկն ապահովում, որ դուք խնդիրներ չունենաք: Հիմա ժամանակն է, որ դուք ինքներդ անեք դա: Դա խոսում է ինֆանտիլիզմի մասին:
Հասուն մարդիկ սովորաբար ցուցակ են կազմում՝ ինչ պետք է գնեն, մինչ խանութ գնալը: Եթե դուք այդ պահին ուղղակի մեկ սառեցված կիսաֆաբրիկատ կամ կաթ եք գնում երեկոյան ընթրելու համար և սառնարանը հետո մնալու է դատարկ, ապա դեռ չեք մեծացել:
Հասուն մարդը միշտ պատասխանատվություն է վերցնում իր արարքների համար: Եթե դեպքից հետո դուք մեղավոր եք ճանաչում բոլորին՝ բացի ձեզանից, ուրեմն՝ դեռ չեք մեծացել:
Եթե դուք համատեղում եք աշխատանքն ու ուսումը, ապա պետք է նախապես պլանավորեք օրը, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Դա վերաբերում է նաև այլ գործերի, հանդիպումների:
Ձևացնենք, թե երազում եք լավ բնակարանի մասին, բայց ոչինչ չեք անում դրա համար: Դա խոսում է ինֆանտիլիզմի մասին: Հասուն մարդն ամեն ինչ անում է արդյունքի հասնելու համար:
Հասուն մարդիկ սկզբում անում են անհրաժեշտ վճարումները, հետո գնում հավանած զգեստը: Իսկ երեխա մնացած մարդիկ՝ իհարկե հակառակը: