Հետաքրքիր փաստեր ժամանակի մասին, որոնց մասին ոչ ոք ժամանակ չի հատկացնի մտածելու


02:00 , 19 հունվար, 2018

Ժամանակը վազում է: Մենք դպրոցականներից շատ արագ վերածվում ենք հասուն մարդկանց: Ժամանակի հետ շատ բան է դառնում անվերադարձ և փոփոխված:

Այս պահին դուք ավելի մեծ եք, քան մեկ վայրկյան առաջ և ավելի երիտասարդ, քան երբևէ կլինեք:

2035 թվականն ավելի մոտ է, քան 2000 թվականը:

Հետաքրքիր է, բայց նույն պահին ծնված երկու մարդ կարող են նշել իրենց ծննդյան օրը տարբեր օրեր։

Հին հաշվարկների համաձայն՝ «պահ» հասկացողությունը համարվում է կես րոպեն:

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի կյանքի շրջանը մեզ ավելի մոտ է, քան բուրգերի կառուցման ժամանակը:

Երբ կառուցվում էին բուրգերը, աշխարհում դեռ մամոնտներ կային:

1 000 000 վայրկյանը 11 օր է, իսկ 1 մլրդ վայրկյանը՝ 32 տարի:

Եղիսաբեթ 2-րդը ծնվել է 1926 թվականին, և այդ օրից մինչ այսօր ԱՄՆ-ում 16 նախագահ է փոխվել:

Ք.ա. և հետո թվային հաշվարկը հայտնվել է միայն 525 թվականին: