Գեղեցիկ կազմվածքը փոխել գիրությամբ. plus size մոդելը ցույց է տվել, թե ինչ կազմվածք է ունեցել մինչև թմբլիկ դառնալը


01:30 , 19 հունվար, 2018

Իսկրա Լոուրենսն ամենահայտնի plus size մոդելներից է: Նա վարում է բլոգ և կանանց ոգեշնչում, որ գեղեցիկ լինելու համար պարտադիր չէ բարակ մեջք ունենալ: Բայց նա մինչ գիրանալը սովորական մոդել էր, իսկ հետո դարձել է գիրուկ:

Վերջերս նա հրապարակել է, թե ինչպիսին էր նախքան քաշ հավաքելը: Նա ասում է, որ մշտական դիետաներն այնքան էին վատացնում իր առողջությունը, որ ինքը ստիպված էր հրաժարվել մասնագիտությունից: Բայց Իսկրան չէր սպասում, որ արտաքին փոփոխությունը կազդի իր հետագա կյանքի վրա: Հիմա նա լրիվ ներդաշնակության մեջ է և չի էլ ուզում վերադարձնել նախկին տեսքը: