Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ


02:00 , 19 հունվար, 2018

operativ.am-ը գրում է

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը Գիորգի Գախարիային փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ողջույնները։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը՝ կողմերը խոսեցին երկկողմ ծրագրերի, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Զրուցակիցները միակարծիք էին, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։

Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս հայտնեցին, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։