Սաիպովը պատրաստ է ընդունել մեղքը՝ մահապատժից փրկվելու համար


22:30 , 18 հունվար, 2018

Azatutyun.am-ը գրում է.

Նյու Յորքում փոքր բեռնատարով միտումնավոր վրաերթ կատարած Սայֆուլո Սաիպովը պատրաստ է ընդունել իր մեղքը՝ պայմանով, որ դատախազներն իր համար պահանջեն ոչ թե մահապատիժ, այլ՝ ցմահ ազատազրկում:

29-ամյա Սայիպովը Նյու Յորքի Մանհեթենի շրջանում անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին մեքենան վարել է հետիոտների վրա, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:

Մանհեթենի դատարանում 2019 թվականի ապրիլին պետք է մեկնարկի Սաիպովի դատավարությունը՝ մահապատիժ նախատեսող միտումնավոր սպանության և ահաբեկչության մեղադրանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։