Էներգետիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել


18:36 , 18 հունվար, 2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս ասել է նախարարության մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։ Նա նշեց, որ նախարարը դեռևս աշխատում է, իսկ հրաժարականի պատճառները չի կարող նշել։