ԱԱԾ-ականները շրջափակել են Ալավերդցի Վահագնին պատկանող հյուրանոցը (Video)


17:40 , 18 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են Ալավերդիում խուզարկություններ իրականացնել:

Այս պահին ԱԱԾ-ականները մինչ այժմ  շրջափակել են այսօր վաղ առավոտյան ձերբակալված քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանին պատկանող «Գինետուն» հյուրանոցը: Խուզարկվել է նաեւ հյուրանոցի առաջին հարկում գտնվող դեղատունը: Հյուրանոցի անմիջապես դիմաց կայանված է նաեւ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որը զրահապատ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։