Բրիտանացին ողջ է հայտնաբերել մահացած հայտարարված կնոջը


18:10 , 18 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Բրիտանական Էքսետեր քաղաքում բնակվող Ֆրենք Փրիդիսը բուժքրոջից տեղեկացել է, որ քաղցկեղով հիվանդ կինը մահացել է հիվանդանոցում: Որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ հիվանդանոց է եկել ու կնոջը ողջ, պալատում քնած հայտնաբերել:

«Բուժքույրն ինձ ասաց, որ կինս մեկ ժամ առաջ մահացել է: Նա ինձ հարցրեց՝ արդյոք կարո՞ղ եմ հիվանդանոց գնալ ու հանդիպել բժշկի հետ»,-տղամարդու խոսքը մեջբերում է ria.ru-ն:

Հետաքրքրական է, որ երբ Ֆրենքը հիվանդանոց է այցելել ու սպասելիս է եղել բուժքրոջը, հանկարծ որոշել է կնոջ հիվանդասենյակ մտնել: Այդ պահին նա հայտնաբերել է, որ կինը հանգիստ քնած է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։