Tert.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունները բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ասելով, որ Քաթարի ռազմական ինքնաթիռները «որսացել» են իր քաղաքացիական ինքնաթիռները՝ անհիմն կերպով սրելով տարածաշրջանային կոնֆլիկտը, հայտնում է Reuters գործակալությունը:
Քաթարի իշխանությունները հերքել են Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական երկու ինքնաթիռ «որսալու» վերաբերյալ ԱՄԷ-ի մեղադրանքները:
ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտնել էր քաթարական ռազմաօդային ուժերի կողմից ուղևորատար ինքնաթիռ «որսալու մասին» և տեղի ունեցածն անվանել միջազգային պայմանավորվածությունների աղաղակող խախտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։