Ուկրաինայի գերագույն Ռադան Դոնբասի վերաինտեգրացման մասին օրինագիծ է ընդունել


16:50 , 18 հունվար, 2018

Aysor.am-ը գրում է.

Ուկրաինայի գերագույն Ռադան ամբողջությամբ ընդունել է Դոնբասի վերաինտեգրացման մասին նախագահական օրինագիծը, որտեղ Ռուսաստանին անվանում  է «ագրեսոր», փոխանցում է РИА Новости-ն:

Այս որոշումը պաշտպանել է 280 խորհրդարանական,  այն դեպքում, երբ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական մամուլում դրա հրապարակման հաջորդ օրվանից:

Օրենքի համաձայն՝ Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքները ճանաչվում են «բռնազավթված» տարածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։