Թրամփը արձագանքել է Apple-ի՝ ԱՄՆ-ում ներդրումներ անելու որոշմանը


14:00 , 18 հունվար, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ է Apple-ի որոշմանը՝ 350 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան արտադրության մեջ՝ հարկային բարեփոխումների ընդունումից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Apple կորպորացիան 350 միլիարդ դոլար է ներդնում ամերիկյան տնտեսության մեջ 5 տարի ժամկետով՝ ազգային տնտեսությանը աջակցելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

«Ես խոստացել էի, որ իմ քաղաքականությունը թույլ կտա Apple-ի կարգի կազմակերպություններին հսկայական գումարներ վերադարձնել ԱՄՆ: Հաճելի է տեսնել, թե ինչպես է Apple-ը իրականացնում այդ նախագիծը՝ հարկերի կրճատման արդյունքում: Սա հսկայական հաղթանակ է ամերիկյան աշխատավորների և ԱՄՆ-ի համար»,- Twitter-ում հայտարարել է Թրամփը: