Ցեղասպանության մասին հարցին այս անգամ պատասխանել են Բրիտանիայի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասնակիցները


13:30 , 18 հունվար, 2018

Բրիտանական հայտնի հեռուստածրագրի՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ մասնակիցների համար պատրաստել էին Հայոց ցեղասպանության մասին հարց:

Խաղի մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ինչի՞ հիման վրա է նկարահանվել Քրիսթինա Բեյլի «Խոստում» ֆիլմը, որի պրեմիերային մասնակցել են Քիմ, Քլոե Քարդաշյանները և Շերը:

Պատասխանի տարբերակներնից էին՝ Չերնոբիլի դժբախտ պատահարը, Բհոպալի աղետը, Իռլանդիայի սովը:

Մասնակիցները հարցին շատ հստակ և ճիշտ են պատասխանում՝ ասելով, որ այն նկարագրում է հայերի ցեղասպանությունը: