«Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետի­կայի նախարարի պաշտոնին


08:55 , 18 հունվար, 2018

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Վերահսկիչ պալա­տի նախագահ Լևոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետի­կայի նախարարի պաշտոնին: Յոլյանի այս ցանկությունը բա­ցատրվում է ՎՊ լիազորություն­ների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազ­դեցությամբ և լիազորություն­ներով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն ուզում է ղեկավար լինել մի տեղ, որտեղ կան ազդեցության իրական լծակներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: