Լուսանկարների այս ժամանակահատվածում շատերն են փորձում գրավիչ երևալ հատկապես ֆոտոխցիկի առաջ: Բոլորը չէ, որ նկատած կլինեն, թե ինչպես են լուսանկարվում մոդելներն ու հայտնիները: Նրանք հիմնականում թեքված ձախ կողմի վրա: Հին նկարիչները ևս գեղեցկուհիներին պատկերում էին այդպես:
• Ուղեղի աջ կիսագունդը ղեկավարում է ձախ կողմը, որտեղ զգացմունքներն են: Ձախը կառավարում է աջ կողմը, որտեղ ինքնակառավարումն է և ենթարկումը: Այսինքն եթե ցանկանում եք լուսանկարում երևալ ավելի պարզ հոգով և գրավիչ, լուսանկարվեք դեպի ձախ թեքված:
• Ավելի ընդգծված աչքերը լուսանկարում բավականին գրավիչ են ստացվում:
• Լուսանկարում միշտ ավելի լավ են ստացվում ժպտացող մարդիկ:
• Բայց իհարկե չարաշահել ժպիտը պետք չէ, հատկապես տղամարդկանց:
• Նախընտրելի է նայել հենց ֆոտոխցիկին, որպեսզի հայացքն ավելի հետաքրքրող լինի:
• Վերջերս կատարված փորձն ապացուցում է, որ թեթևակի ալկոհոլի ազդեցությամբ մարդիկ ավելի գրավիչ են ստացվում լուսանկարում: Նրանք ավելի պարզ են, իսկական, առանց կեղծիքի և իրական էմոցիաներով: Իհարկե, ալկոհոլը չարաշահել ևս խորհուրդ չի տրվում, քանի որ այդ դեպքում արդեն դժվար թե գրավիչ լուսանկարներ ստացվեն:
• Իսկ եթե ձեր լուսանկարները հետապնդում են գործնական և կարիերայի աստիճանների նպատակներ, դրանցում նույնիսկ բաժակ՝ ալկոհոլով լի, չպետք է լինի: Այն հակասական զգացումներ է առաջացնում և թողնում անլուրջ տպավորություն:
• Մի խոսքով՝ լավ լուսանկարների համար անհրաժեշտ հնարավորինս ազատ և թեթև լինել, լարվածությունը ձգում է մկանները հատկապես դիմային հատվածում և լուսանկարները ստացվում են ոչ իրական: