Կոկոսի յուղը շատ ավելի օգտակար կերպով կփոխարինի թանկարժեք կոսմետիկային


05:00 , 18 հունվար, 2018

Յուրաքանչյուր դեղատնից կարելի է գնել կոկոսի յուղը, ինչը կփոխարինի թանկարժեք կոսմետիկային:

Մարմնի սկրաբ

Շագանակագույն շաքարը և կոկոսի յուղը խառնեք 1:1 հարաբերությամբ: Այս սկրաբը կհեռացնի մաշկի մեռած բջիջները և կհաղորդի փափկություն:

Հայլայթերի փոխարեն

Հայլայթերի փայլը կարող է ապահովել նաև կոկոսի յուղը: Ուղղակի մատի ծայրով թեթև հպեք այն դեմքի այն հատվածին, որտեղ նախատեսում էին հայլայթեր քսել:

Ոտքերը սափրելու կրեմի փոխարեն

Եթե հեռացնում եք մազերն ածելիի օգնությամբ, ապա այս տարբերակը ձեզ համար է: Ուղղակի փոխեք կրեմը կոկոսի յուղով: Այդ միջոցով կազատվեք բորբոքվածությունից, մաշկի չորությունից, մանր վնասվածքներից, և մաշկը կստանա փափկություն:

Փափկեցնող կրեմ՝ կրունկների համար

Կրունկների քսուքի փոխարեն կարող է օգնության հասնել կոկոսի յուղը և փափկեցնել ձեր կրունկների չոր մաշկը: