Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք


00:20 , 18 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը, հայտարարությունը ցուցադրվել է ուկրաինական բոլոր հեռուստաալիքներով:

Ավելի վաղ Յանուկովիչի պաշտպանը հայտնել էր, որ վերջինս չի կարողանում ներկայանալ հարցաքննություններին, բայց պատրաստ է պատասխանել քննիչների հարցերին՝ Ռուսաստանի տարածքում: Փաստաբանը նաեւ պահանջել էր հարուցել քրեական գործ՝ Յանուկովիչի դեմ մահափորձի մեղադրանքով:

«Անկասկած, Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա: ՌԴ տարածքում նրա գտնվելը ժամանակավոր բնույթ է կրում: Թեպետ նա երկրում չէ, բայց անում է հնարավորը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու եւ պահպանելու, 2014-ին Մայդանում տեղի ունեցախ րադարձությունները պարզաբանելու համար»,-ասել է Սերդյուկը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում ինչո՞վ է զբաղված Ուկրաինայի նախկին նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։