Panorama.am-ը գրում է.
«Իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները»,- հարցրեց Փաշինյանը և պատասխանի չորս տարբերակ առաջարկեց՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ։
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՎԾ տվյալները հրապարակելու և ժողովրդայնացնելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, Ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան խնդիրը վերջացնելու։ Կարծում եմ՝ Ձեր հարցը հռետորական էր և մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։