Tert.am-ը գրում է.
Շաբաթվա որոշակի օրերի հանրային տրանսպորտը Թբիլիսիում կերթևեկի գիշերային ժամերին: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Թբիլիսիում գիշերային կյանքի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Նա հայտարարել է, որ գիշերային մշակութային կյանքի ակտիվացումը կխրախուսի նոր ստարտափերի աջակցմանը և մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը:
Այժմ Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման կոնցեպտի վրա, որը ներկայացվելու է փետրվարի վերջին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։