Ամերիկյան պոռնոաստղը պատմել է Թրամփի հետ իր սիրավեպի մասին


18:30 , 17 հունվար, 2018

Պոռնոաստղը, ում Դոնալդ Թրամփի փաստաբանները ժամանակին 130 հազար դոլար էին վճարել նախագահական ընտրություններից առաջ լռության համար, պատմել է, որ մոտ մեկ տարի սիրավեպ է ունեցել Սպիտակ տան տիրոջ հետ։

Ամերիկյան ԶԼՄ–ների հաղորդումների համաձայն՝ Սթեֆանի Քլիֆորդը, ով էրոտիկ ֆիլմերում հանդես է գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով, պատմել է, որ ծանոթացել է Թրամփի հետ 2006 թվավականին Նեվադայում՝ գոլֆի չեմպիոնատի ժամանակ։ Այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած է եղել Մելանյայի հետ։ Սակայն և Սպիտակ տունը և Թրամփի փաստաբանը ժխտում են այս լուրերը։

Այս լուրերը շրջանառվում են դեռևս 2011 թվականից։ Նախագահ Թրամփը բազմիցս կտրականապես ժխտել է միսս Դենիելսի հետ ունեցած որևէ կապ»,– նշել է փաստաբանը։