ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա. նա կմասնակցի գյուղնախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին


15:10 , 17 հունվար, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:

Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ