Սամվել Բաբայանն ու նույն գործով ևս 2 դատապարտյալ վերաքննիչ բողոք են ներկայացրել. նրանք պահանջում են արդարացնել իրենց


14:00 , 17 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանը և «Իգլա»-ի գործով ևս երկու դատապարտյալ դիմել են Վերաքննիչ դատարան:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վերաքննիչ դատարանում նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:

Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը,  ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է արդարացնել իրեն:

2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ