10:30 , 17 հունվար, 2018
«Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր և դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղևորությունների ու հանդիպումների մեջ:
Հիշեցնենք. մամուլը տեղեկացրել էր, որ նա ևս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում: Շրջանառվում են նաև այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլոց:
Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: