Եվս մեկ անգամ կապացուցվի, որ ոստիկանությունն ու Վովա Գասպարյանը սպասարկում են ՀՀԿ-ականններին


12:40 , 26 ապրիլ, 2013

Կոնգրեսի ակտիվիստների քարոզարշավը խոչընդոտողների, լրագրողին ծեծի ենթարկողների ձեռբակալումը մի տեսակ ձգձգվում է: Էստեղ աղոթելը կամ «համամարդկային արժեքներ»-ի վերածվելու հավակնություններ ունեցող մտքի գոհարների արտաբերումը բավարար չեն: Երբ բոլորին են հայտնի հանցագործների անունները, երբ կա քաղաքապետարանի աշխատողի փաստացի վկայությունը, լուծումը մեկն է. ձերբակալել ՀՀԿ ավագանու անդամին: Իսկ հակառակ դեպքում ևս մեկ անգամ կապացուցվի, որ ոստիկանությունն ու դրա ղեկավար Վովա Գասպարյանը սպասարկում են ՀՀԿ-ական թալանչիների շահերը: