Լիբիայում ահաբեկիչները հարձակվել են օդանավակայանի վրա. կա առնվազն 20 զոհ


07:00 , 17 հունվար, 2018

operativ.am-ը գրում է

Երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին‚ Լիբիայի մայրաքաղաք Միթիգում միջազգային օդանավակայանի վրա հարձակում է գործել զինված խմբավորումը: РИА Новости-ն հայտնում է‚ որ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Նշվում է‚ որ հարձակումը կատարվել է զենքի տարբեր ձևերի կիրառմամբ: Ըստ ԶԼՄ-ների՝ ներսում գտնվող մարդկանց հաջողվել է տարհանել‚ սակայն առնվազն 20 մարդ զոհվել է‚ ևս 60-ը ստացել վնասվածքներ:

Reuters-ի տվյալներով՝ զինված խմբավորումը հարձակվել է օդանավակայանի վրա այդպիսով փորձելով փախուստ կազմակերպել օդանավակայանի կողքը գտնվող բանտի բանտարկյալների համար: Ընդհարման ընթացքում մի քանի ինքնաթիռ է վնասվել: