Իսկ դուք գիտե՞իք, որ ապակե շշերում գտնվող Coca-cola-ն ավելի համեղ է, քան պլաստմասսե տարայի միջինը


07:30 , 17 հունվար, 2018

Նկատե՞լ եք, որ Cola-ի համը կարող է տարբերվել՝ կախված նրանից, թե ինչ տարայի մեջ է այն լցված: Հարցման ընթացքում մարդկանց 74%-ն ասել է, որ նախընտրում է ապակե շշերով ըմպելիքի համը: Փաստորեն, փաթեթավորումն ազդում է համի վրա: Ալյումինե տարայի բաղադրությունը կլանում է գազավորված ըմպելիքի համի մի մասը, պլաստմասսե շշի բաղադրությունը, ընդհակառակը, կարող է կլանվել ըմպելիքի կողմից:

Մեկ այլ ուսումնասիրություն պարզել է, որ տարբեր երկրներում շաքարի որակը գազավորված ըմպելիքում տարբեր է, ինչի պատճառով համն ուրիշ է: Օրինակ՝ ԱՄՆ-ում ավելացնում են բարձրորակ եգիպտացորենից ստացած շաքարաջուր, իսկ Մեքսիկայում՝ քիմիական շաքար: