Կրեմլին երբեք չի կարելի հավատալ. Պորոշենկո


04:00 , 17 հունվար, 2018
operativ.am-ը գրում է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտասահմանյան դիվանագետների հետ ամենամյա հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանն իբրև թե ցանկանում է Ուկարինա վերադարձնել այսպես կոչված իր  ազդեցության ոլորտը: Այս մասին գրում է Life.ru-ն:

 

«Կրեմլին երբեք չի կարելի հավատալ, ինչ ռեժիմներով էլ նրանք չդիմակավորվեն՝ թագավորական, կոմունիստական թե կեղծդեմոկրատական»,- Պորոշենկոյի խոսքը ներկայացրել է «112 Украина»-ն:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ուկրաինական կողմից ՌԴ-ին որպես «ագրեսոր երկիր» բնորոշելը հակառակում է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին: