15 րոպում պատրաստվող համեղ թխվածք, որը կլրացնի թեյի սեղանը


02:30 , 17 հունվար, 2018

Այս համեղ թխվածքի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե:

Բաղադրությունը.

Ձու -3 հատ

ԹԹվասեր – 3 ճաշի գդալ

Շաքարավազ – 100 գրամ

Փխրեցուցիչ – 0.5 թեյի գդալ

Նարինջ – 3 հատ

Ալյուր – 150 գրամ

Կեղևահանել նարինջները, կտրտել և լցնել ափսեի մեջ: Հարել ձուն և ավելացնել շաքարավազը: Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, խառնել և ամբողջն ավելացնել հարած ձվի վրա: Ավելացնել թթվասերը: Եփելու տարայի վրա շարել նարնջի կտորները և ավելացնել պատրաստ զանգվածը: 10 րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ: Կարող եք զարդարել ըստ ճաշակի:

Բարի ախորժակ