ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար


00:20 , 17 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

2018թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 145,843.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2018թ. տարեկան անդամավճար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։