Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել


19:30 , 16 հունվար, 2018

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, նրանք քննարկել են միջազգային մի քանի արդի հարցեր՝ մասնավորապես սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: