Բրիտանացին պատռել է կոկորդը՝ փորձելով չփռշտալ


17:15 , 16 հունվար, 2018

Բրիտանիայի բնակիչը, փորձելով չփռշտալ, պատռել է կոկորդը:

Տղամարդը հիվանդանոց է դիմել, բողոքելով, որ չի կարողանում խոսել, և կոկորդը ցավում է: Բժիշկները պարզել են, որ վզին սեղմելիս ճրթճրթոց է լսվում: Տոմոգրաֆիան ցույց է տվել, որ միջնապատի արանքում օդ է հավաքվել, իսկ կոկորդի ստորին հատվածում, որտեղ այն կերակրափողի հետ է միանում, պատռվածք կա:

Ակնհայտորեն, տղամարդը վնասվածքը ստացել է փռշտոցը զսպելու արդյունքում: Մեկ շաբաթ նա ստիպված է եղել սնունդը ձողիկով ընդունել, բայց այժմ նրա վիճակը կարգավորվում է: