Ադրբեջանում ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել


10:49 , 16 հունվար, 2018

Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ Աղդաշի շրջանի բնակիչ Ջամիլ Մամեդովը, ի նշան ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ապօրինությունների դեմ բողոքի, իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվել է։
Նման դեպք է գրանցվել նաև 2015 թվականին Բաքվի Նասիմիի շրջանում, երբ ճանապարհային ոստիկանության ապօրինություններից դժգոհ քաղաքացին ինքնահրկիզվել է ոստիկանության ծառայողների մոտ։