ՌԴ ՊՆ-ը հաստատել է Մեծ Բրիտանիայի և Բելգիայի կործանիչների կողմից ռազմավարական նշանակության հրթիռային կրիչների ուղեկցությունը


06:00 , 16 հունվար, 2018

tert.am-ը գրում է


Մեծ Բրիտանիայի և Բելգիայի կործանիչներն ուղեկցել են Ту-160 երկու ռազմավարական նշանակության հրթիռակիր ինքնաթիռներին, որոնք պլանային թռիչք են իրականացրել Բարենցի, Նորվեգական և Հյուսիսային ծովերի նեյտրալ ջրերի մոտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Թռիչքի տևողությունը կազմել է ավելի քան 13 ժամ: Թռիչքի ընթացքում երկու Ту-160 հրթիռակիր ինքնաթիռների անձնակազմերը մեկ կրիչից վառելիք են փոխանցել մյուս կրիչին: Առանձին փուլերում ռուսական ինքնաթիռներն ուղեկցել են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչը և Բելգիայի ռազմաօդային ուժերի F-16 ВВС կործանիչը», - նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ