Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանում Գերմանիայի դեսպանի հետ


18:20 , 15 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ։

Ինչպես տեղեկացնում են դեսպանությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

«Դեսպան Սադոյանը նշեց, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով և հագեցած են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններով:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուբեն Սադոյանը Գերմանիայի դեսպանին հանգամանորեն ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճը։ Ռուբեն Սադոյանը նաև խոսեց օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։