2017 թվականին Հայաստանում այրվել է 400 աղբաման. Սանիթեքին 195 հազար դոլարի վնաս է հասցվել


18:10 , 15 հունվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

2017 թվականին Հայաստանում այրվել է 400 աղբաման: «Սանիթեք»-ի ադմինիստրատիվ բաժնից մեզ հաղորդած տվյալների համաձայն՝ մեկ աղբամանի գինը 400 եվրոյին համարժեք դրամ է, այսինքն՝ 235 հազար դրամ: Ընկերությունը միայն 2017-ին 94 մլն դրամի (195 հազար դոլար) կորուստ է կրել:

«Սանիթեք»-ի փոխանցմամբ՝ աղբամանները գերմանական են, համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Հրակայուն են եւ առաջին չորս հինգ ժամը չեն այրվում: Սակայն միայն դեկտեմբեր ամսին այրվել է 21 աղբաման, որը կազմում է 5 մլն դրամ:

Այրված կամ վնասված աղբամանները փոխվում են «Սանիթեք»-ի բյուջեի հաշվին: Յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր պատասխանատուն, ով տեղեկացնում է վնասի մասին, ծայրահեղ դեպքում աղբահանման ժամանակ եւ նկատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։