Կրքոտ տեսահոլովակում Սթալոնեի դուստրը ցույց է տվել կառուցվածքի բարեմասնությունները


18:15 , 15 հունվար, 2018

Լեգենդար Սիլվեսթր Սթալոնեի դուստրը` Սիսթինը, ով մինչ այդ նկարահանվում էր LOVE ամսագրի ամանորյա էրոտիկ օրացույցի համար, կրկին հանվել է տեսախցիկների առջև։ Հերթական տեսահոլովակը, որ նկարահանվել է LOVE-ի ամանորյա թողարկման համար, ցնցել է աստղային աղջկա երկրպագուներին իր համարձակությամբ։

Սիսթին Սթալոնեն դարձել է «Հունվարյան ուլունքներ» վերնագրով տոնական տեսահոլովակների շարքի հերոսուհին։ Տեսանյութում աղջիկը կարմիր լողազգեստով ցույց է տալիս ձիգ ու կանացի մարմինը։

Նա նկարվել է շատ անկեղծ դիրքերով, ինչով էլ հուզել է իր երկրպագուներին։ Հոր արձագանքի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։