Ուշադրություն, թունավոր է. մանկական կերի մեջ վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել


17:30 , 15 հունվար, 2018

«Մանկական Lactalis կերի հայտնի արտադրողը հետ է կանչել իր արտադրանքը 83 երկրներում»,- հաղորդում է BBC-ն։ Հաղորդվում է, որ ավելի քան 12 միլիոն տուփ մանկական փոշի կաթի կեր է հետ կանչվել` Lactalis կոնցեռնի գործարանում հայտնաբերված սալմոնելայի շուրջ աղմուկից հետո։

Հաղորդվում է, որ սալմոնելայով հիվանդության 35 դեպք է գրանցվել Ֆրանսիայում և մեկը` Իսպանիայում։ Lactalis կոնցեռնի գլխավոր գործադիր տնօրեն Էմանուել Բենյեն հայտարարել է, որ կազմակերպությունը նպատակ չունի թաքցնել գործարաններից որևէ մեկում վարակի առկայությունը և կփոխհատուցի բոլոր տուժածներին։