Թուրք հաքերները կոտրել են գերմանական Der Spiegel-ի գլխավոր խմբագրի թվիթերյան էջն ու նրա փոխարեն ներողություն խնդրել Էրդողանից


16:50 , 15 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրք հաքերները կոտրել են գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինքբաումերի Twitter-յան պաշտոնական էջը, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Թուրքական «Այյըլդըզ» հաքերային խումբն էջի վրա տեղադրել է Թուրքիայի դրոշի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն ու Բրինքբաումերի անունից գրառում արել, որով վերջինս իբր ներողություն է խնդրում Էրդողանին քննադատող նյութեր հրապարակելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։