«Ճշմարիտ ստի» աստղ Էլայզա Դուշկույին բռնաբարել են 12 տարեկանում


17:15 , 15 հունվար, 2018

Ամերիկյան դերասանուհին պատմել է, որ կուլտային ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան հետապնդել է հնարքների համակարգողը։

Դերասանուհի Էլայզա Դուշկուն պատմել է, որ իրեն բռնաբարել է «Ճշմարիտ սուտ» ֆիլմի հնարքների համակարգողը։ Նկարահանումների ժամանակ նա 12 տարեկան է եղել։

Ջեյմս Քեմերոնի ֆիլմում նա խաղացել է գլխավոր հերոսի դստեր դերը։ Գլխավոր հերոսի դերում նկարահանվել է Առնոլդ Շվարցենեգերը։ Դերասանի նմանակը` Ջոել Քրամերը, հանդես է եկել որպես հնարքների համակարգող։

Դերասանուհու խոսքերով` նա հատուկ անհաջող հնարք է արել, որի արդյունքում Էլայզան ջարդել է կողը։ Դուկուի խոսքերը հաստատել են նրա մայրն ու խնամակալը։