Հարյուրավոր բողոքող վերակացուներ արգելափակում են Ֆրանսիայի բանտերը


14:00 , 15 հունվար, 2018

Ֆրանսիական պատժիչ հաստատությունների աշխատակիցները ի նշան բողոքի արգելափակում են բանտերը։ Նրանք պահանջում են ուժեղացնել անվտանգությունը և ապահովել իրենց պաշտպանվածությունը։

Ինչպես հաղորդում է տեղական մամուլը` անցյալ շաբաթ բանտի երեք վերակացուներ են վիրավորվել` բանտարկյալի հարձակման արդյունքում։ Նա իր պատիժն է կրում 2002 թվականին Թունիսի սինագոգի վրա ահաբեկչական հարձակման մեջ մասնակցություն ունենալու համար։