Այս պաստան իր սոուսի հետ արդեն գրավել է ողջ համացանցը: Մենք նույնպես որոշել ենք ձեզ օգնել խոհանոցի հարցում: Պետք չէ սպասել, մինչ ջուրը կեռա, կամ էլ ի՞նչ նոր սուոս կարելի է պատրաստել, որը կլրացնի սպագետտիին և ներդաշնակ կլինի դրա հետ: Պետք է ընդամենը թավա և 9 րոպե:
Սպագետտի՝ 350գ
Լոլիկ՝ 350գ
Սխտոր՝ 4 հատ
Թարմ ռեհան՝ 2 հատիկ
Ձիթայուղ՝ 2 ճ/գ
Աղ
Աղացած սև պղպեղ
Ջուր՝ 4 ճ/գ
Աղացած պարմեզան
Կարմիր պղպեղ՝ 0.5 թ/գ
Սոխ՝ 1 գլուխ
Լոլիկները կիսել երկու մասի: Սխտորն ու սոխը բարակ կտրտել: Ռեհանից առանձնացնել ճյուղերը: Թավայի մեջ դնել սպագետտին, լոլիկը, սոխը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը և ռեհանի ճյուղերը: Լցնել ձիթայուղը, ավելացնել 2 թ/գ աղ, 0.5 թ/գ սև պղպեղ և ջուր:
Հասցրեք եռման աստիճանի: Եփելու ընթացքում անընդհատ խառնեք: Եփեք այնքան, որ ջուրը ցամաքի: 9 րոպե անց այն արդեն պատրաստ է: