Գերմանիայում կազմվելիք նոր կոալիցիոն կառավարությունը ցանկացած պարագայում Թուրքիայի հարցում զիջումների չի գնա, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:
Գերմանիայում նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ժամանակ, որին մասնակցում են երկրի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», բավարական «Քրիստոնեա-սոցիալական միությունը» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կազմվել է ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր հստակեցնող ընդհանուր փաստաթուղթ:
Ըստ աղբյուրի՝ բանակցություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ միակարծիք են Թուրքիայի հարցում և կարծում են, որ այդ խնդրում դեռ զիջումների գնալու ժամանակը չէ:
Հայտնի է, որ կայացված որոշման համաձայն՝ Գերմանիան չի հեշտացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը, ինչպես նաև չի թարմացնի մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը: Որպես դրա հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից եվրաինտեգրման գործընթացի շրջանակում մի շարք պայմանավորվածությունների չկատարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ