Բելգիայում 100 տարվա մեջ առաջին անգամ գայլ է հայտնվել


04:00 , 15 հունվար, 2018

tert.am -ը գրում է

Բելգիայում ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ վայրի գայլ են նկատել:
Ինչպես գրում է The Independent-ը, գայլը, որին հետևում էին ռադիոկապով պարանոցի օղակի օգնությամբ, Բելգիա էր անցել Գերմանիայից, ինչը ուրախալի լուր է վայրի բնության պաշտպանների համար, որոնք հետևում են Եվրոպական գայլի պոպուլյացիայի աճին:
Թեև գայլերը ժամանակին բավականին շատ էին Եվրոպայի տարածքում, դրանց թվաքանակը կրճատվել է որսորդության, քաղաքաշինության և արդյունաբերական աճի պատճառով:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ