ԱՄՆ-ը ցանկանում է արգելել «VKontakte» սոցիալական ցանցը


19:15 , 14 հունվար, 2018

Ռուսական «VKontakte» սոցիալական ցանցը հայտնվել է առավելագույն ցանցահենային բովանդակությամբ ծառայությունների ամերիկյան ցուցակում: Այդ մասին հայտնում է news.siteua.org-ը:

Տեղեկացվում է, որ տնտեսական բանակցություններում ԱՄՆ պետական ներկայացուցչությունը դրական է գնահատել ամերիկյան կազմակերպությունների՝ ծառայությունը արգելափակելու ուղղությամբ կատարվող քայլերը:

Ներկա պահին սոցցանցը հայտնվել է ցանցահենային բովանդակությամբ համացանցային ծառայությունների այսպես կոչված «սև ցուցակում»: Սոցցանցը ցուցակում կմնա քանի դեռ քայլեր չի ձեռնարկել բոլոր օգտատերերի պաշտպանության ուղղությամբ: